ԹԱԼԻՇԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ, ԱՍՈՒՄ Է ԹԱԼԻՇՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

PanARMENIAN.Net - «Փտող ռեժիմը չի կարող չզգալ Վրաստանում եւ Ուկրաինայում հեղափոխության պատճառ դարձած քամու շունչը: Չեմ կասկածում, որ այդ նույն քամին իրեն բնորոշ արագությամբ կհասնի նաեւ Ադրբեջան»,- «Թալիշպրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է թալիշական շարժման առաջնորդներից մեկը` Ֆահրադդին Աբոսզադեն` պատասխանելով թալիշների ակտիվիստների ֆիզիկական ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի կառավարության մտադրության վերաբերյալ հարցին: «Քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելու ցանկությունը ցանկացած ավտորիտար եւ տոտալիտար ռեժիմի բնորոշ առանձնահատկությունն է, եւ Ադրբեջանն այդ առումով բացառություն չէ»,-գտնում է Աբոսզադեն: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այն պայմաններում, երբ նախկին ադրբեջանական ընդդիմությունը «գործնականում լիովին ոչնչացված է, միակ քաղաքական ուժը, որ կարող է դիմակայել գործող ռեժիմի պատժիչ մեքենային, Թալիշների ազգային շարժումն է (ԹԱՇ): ԹԱՇ-ի նպատակն է վերականգնել եւ պաշտպանել 1,5 միլիոնանոց թալիշ ժողովրդի իրավունքները»: Բացի այդ թալիշ գործիչն ասում է, որ ներկայիս ռեժիմը «զբաղված է ադրբեջաներեն սովորած եւ որպես «ադրբեջանցի» գրանցված թուրք զինվորների տեղակայմամբ Թալիշի տարածքում, տարածաշրջանում զորքերի ընդհանուր քանակի ամենօրյա ավելացմամբ»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---