ԻԳՈՐ ԻՎԱՆՈՎ. ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԿՐԿՆՎԵՆ ԱՊՀ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Վրաստանում եւ Ուկրաինայում իշխանափոխության սցենարները հազիվ թե կրկնվեն ԱՊՀ-ի մյուս պետություններում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը: Նրա կարծիքով, «նույնիսկ այն, ինչ որ տեղի ունեցավ Վրաստում եւ Ուկրաինայում նույն բանը չէ: Իգոր Իվանովը, սակայն, նշել է, որ տեսնում է ընդհանուր պահեր, որոնք դրսեւորվում են նախեւառաջ այդ գործընթացներին զանազան միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, հիմնադրամների ու կառույցների ակտիվ մասնակցության մեջ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդեցություն էին գործում իրադարձությունների զարգացման վրա: «ԱՊՀ-ի ոչ մի երկրում ոչ ոք հեղափոխական ցնցումներ չի ցանկանում, բոլորը կայունության են ձգտում»,-նշել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---