ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին Մոսկվայում նախատեսված է ԱՊՀ տնտեսական խորհրդի 23-րդ նիստը` կառավարությունների ղեկավարների տեղակալների մակարդակով: Ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված են տնտեսական ոլորտին առնչվող 10 արդիական հարցեր: Քննարկման առարկա, մասնավորապես, կդառնա Էներգաարդյունավետության եւ էներգամատակարարման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության սկզբունքների եւ հիմնական ուղղությունների մասին հարցը: Քննարկվող հարցերն այնուհետեւ կներկայացվեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---