ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - 2004 թվականի մայիսի 13-15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Վլադիմիրն Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը հաստատել են , որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ են, եւ մտադիր են հետագայում եւս զարգացնեել երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն, տեղեկացնում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը: Նախարարի խոսքերով` հատուկ ուշադրություն է պահանջում պաշտպանական արդյունաբերական համակարգի ռուսաստանյան եւ հայկական ձեռնարկությունների միջեւ նախկին կապերի վերականգնումն ու աջակցությունը եւ փոխարդյունավետ գործընկերությունը: Ի սկզբանե Հայաստանի պաշտպանական ձեռնարկությունները մասնագիտացված են եղել ռադիոէլեկտրասարքավորումների եւ ապարատուրաների թողարկման մեջ, որոնց սպառողներն են եղել Ռուսաստանի ավիացիայի, տիեզերական, ռազմամթերքային, նավաշինական արդյունաբերության, ռադիոարդյունաբերության եւ սպառազինության արդյունաբերության պաշտպանական ձեռնարկությունները, նշել է Վ. Խրիստենկոն: Ներկայումս ռուսաստանյան պաշտպանական ձեռնարկությունները շահագրգռված են «Սու» ինքնաթիռների, «Մի» ուղղաթիռների, զենիթային հրթիռայինն համակարգերի, հակատանկային ուղղորդվող հրթիռային արկերի, պահականավերի, օդային բարձիկներով նավերի եւ այլ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի արտադրման համար անհրաժեշտ արտադրանքի մատակարարման մեջ, ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---