ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԱԼԻՔԸ ՀԱՍԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ

PanARMENIAN.Net - Բաքվի պետական համալսարանի եւ Նավթի պետական ակադեմիայի մի խումբ ուսանողներ անցյալ շաբաթվա վերջում հայտարարել են Ադրբեջանի նարնջագույն շարժման (ԱՆՇ) ստեղծման մասին, հաղորդում է «Նովիե իզվեստիան»: Շարժման հայտարարված նպատակն է երկրում իշխանափոխության հասնելը: Հեղափոխությունը պլանավորված է նոյեմբերին, երբ հանրապետությունում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: ԱՆՇ ներկայացուցիչները հայտարարում են, որ մատդիր են աջակցել երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունների` «Մուսավաթի», Ադրբեջանի ժողովրդական ճակատի բարեփոխական թեւի եւ Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության նախընտրական բլոկին: Ոչ պաշտոնական տվյալներով, ԱՆՇ-ն ստեղծվել է ամերիկյան Ժողովրդավարության ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ, որի ներկայացուցիչները «նկատվել են» հետխորհրդային տարածքում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունների» ժամանակ: Լրագրողները նաեւ հիշեցնում են, որ 2005 թվականի փետրվարի վերջում ադրբեջանցի խորհրդարանական Ջումշուդ Նուրիեւը հայտարարել է, որ Ուկրաինայի Լվովի մարզի Սորոսի հիմնադրամի աջակցությամբ ստեղծվում է ուկրաինական երիտասարդական «Ժամանակն է» կազմակերպության նման կառույց, որտեղ ընդգրկվում են Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում եւ Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիներ: Նուրիեւի տվյալներով, Բաքվում հեղափոխություն կազմակերպելու համար նախատեսվում է ստեղծել սեփական կաբելային կամ արբանյակային հեռուստաալիք, որը խորհրդարանական ընտրությունների նախօրեին կզբաղվի Ադրբեջանի իշխանությունների շանտաժով: Մինչդեռ, խոշորագույն ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը հայտարարել է, որ «ադրբեջանական ընդդիմությունը չի բացառում ուկրաինական կամ վրացական սցենարների հնարավորությունը, եթե իշխանությունները հերթական անգամ կեղծեն խորհրդարանական ընտրությունները»: Ադրբեջանական հեղափոխության խորհրդանիշ, նրա խոսքերով, կարող է դառնալ մանուշակը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---