ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԱԿՏՈՒԱԼ Է

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների հերթկան հանդիպման անցկացումը մնում է արդիական: Այդ մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության մամլո ծառայության ղեկավար Հաջի Ակիֆը: Նրա խոսքերով, հանդիպման կոնկրետ ամսաթիվը կախված է Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեկսի Երկրորդից, որի հովանավորությամբ են անցկացվում Կովկասի մահմենդականների վարչության նախագահ, շեյհուլսիլամ հաջի Ալահշուքյուր Փաշազադեի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումները, եւ իրենց հոգեւոր առաջնորդների ժամանակացույցից: Հիշեցնեմ, որ, որպես կանոն, այդ հանդիպումները անցնում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի կրոնական առաջնորդների ձեւաչափով: Այդ հանդիպումների նպատակը հոգեւոր գործիչների կողմից աջակցությունն է այդ երկրների քաղաքական ղեկավարներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման հարցում, հակամարտությունը կրոնական խնդրի վերաճումը կանխելու հարցում: Կրոնական առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա մարտին Մոսկվայում: Ընթացիկ տարվա մարտին պետք է տեղի ունենա իրենց հերթական հանդիպումը, սակայն շեյհուլիսլամի ժամանակակցուցյի լարվածության պատճառով հանդիպումը տեղափոխվել է: Հիշեցնենք, որ շեյլուլիսլամի առաջին երեք հանդիպումները տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ 1988 թ.Ռոստովում, 1992 թ.` Մոսկվայում, 1993 թ.` շվեյցարական Մոնտերյոյում: Չորրորդը տեղի է ունեցել 1995 թ. Մոսկվայում` Գարեգին Առաջինի հետ, իսկ մյուսները` ներկայիս կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---