ԲԱՔՈՒՆ ԵԱՀԿ ՄԽ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉԵՐԻ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ20 ապրիլի 2005 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Բաքուն միանշանակ է ընկալում փոխզիջման կոչերը, որոնք առկա են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում, ուղղված ադրբեջանցի եւ հայ ժողովրդներին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա կարծիքով, նման հայտարարությունները հակասում են ղարաբաղյան կարգավորման միջնորդների առաքելությանը եւ իրավասություններին:«Մենք չենք գործում համանախագահների խոսքով, նրանք ընդամենը միջնորդներ են եւ պետք է կատարեն իրենց աշխատանքը»,-նշել է Ն.Մամեդովը: Նրա կարծիքով, համանախագահները պետք է դիմեն նման կոչով Հայաստանի ղեկավարաությանը եւ նրա ժողովրդին: Ն.Մամեդովը հավաստիացրել է, որ Բաքվի համար խոսք անգամ լինել չի կարող սկզբունքային զիջումների մասին: «Մեր դիրքորոշումը հստակ է` պետք է ապահովվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, գրավյալ տարածքները պետք է ազատվեն, փախստականները պետք է վերադառնան իրենց հարազատ օջախները: Եթե այդ սահմաններում լինի որեւէ զիջում, ադրբեջանական կողմը, քննարկելով այն, որոշում կկայացնի»,-ընդգծել է նա: Անդրադառնալով կարգավորման ընթացքի հարցին` Ն.Մամեդովը նշել է, որ բանակցությունները ընթանում են ի օգուտ Ադրբեջանի: «Այդպիսով, Բաքուն ցուցադրում է իր դիվանագիտական առավելությունը, իսկ Երեւանը չի կարող առաջ անցնել քաղաքական ատավիզմից: Հայաստանը փակուղի է մտել: Նրանք չեն կարողանում ինքնուրույն որեւէ որոշում կայացնել: Նրանց համար իրավիճակը չի նորմալանա, անկախ այն բանից, կվարի նա բանակցություններ թե ոչ»,-ասել է նա: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած առանձին հանդիպումների առիթով նա նշել է, որ ի սկզբանե չէր նախատեսվում բանակցությունների ձեւաչափի փոփոխություն, եւ եթե դա տեղի է ունեցել, ապա դա հայկական կողմի տրամադրությունների ցուցանիշ է: Ն.Մամեդովը շոշափել է նաեւ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի ճակատագիրը: Նա գտնում է, որ այդ թեման բաց է ՄԱԿ-ում քննարկումների համար, մյուս կողմից, հնարավոր են նաեւ առաքելության նոր այցեր տարածաշրջան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |