ՅՈՒ. ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. ԵԱՀԿ ՄԽ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԿՈՉ ՉԻ ԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե առանձին հանդիպումները արտգործնախարարների հետ կնպաստեն հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Նա նշել է, որ Մխ-ն կոչ չի անում կողմերին պայմանավորվել զիջումների հիման վրա: Միջնորդները կոչ են արել պահպանել զինադադարի ռեժիմի նորմերը: Մենք կոչ ենք արել կարգավորել հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-հայտարարել է Յու.Մերզլյակովը: Նա հայտարարել է նաեւ բանակցությունների ձեւաչափի փոփոխման մասին: Նա նշել է , որ նախարարների հետ հանդիպումների նպատակը հակամարտության մանրամասների վերջնական պարզաբանումն է: Ռուս համանախագահը ասել է նաեւ, որ արդեն այժմ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ ամիս առաջ, համանախագահները պատրաստ են որոշ հարցերի շուրջ իրենց տեսակետը հայտնել պետությունների ղեկավարներին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---