ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը կոչ է արել զարգացնել հայ-իսրայելական հարաբերությունները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը: «Մեր երկրներին կապում է հազարամյակների պատմությունը, բայց ներկա փուլում երկկողմ հարաբերությունները ակնհայտորեն անբավարար մակարդակ ունեն եւ դրանք անհրաժեշտ է զարգացնել,-հայտարարել է Արա Աբրահամյանը: Նա նաեւ նշել է, որ Իսրայելում չկա Հայաստանի դեսպանություն, եւ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի: «Հայաստանն ու Իսրայելը պատմության ընդհանուր մաս ունեն, մեր ազգային ու մշակութային ավանդույթները մոտ են, եւ դա կարող է հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- ընդգծել է Աբրահամյանը: Նշենք, որ Արա Աբրահամյանը Իսրայել է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակների թվում են նաեւ` Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ, երկրի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը ընդունել է մոտ ժամանակներս Հայաստան այցելելու Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---