ԷԼՄԱՐ ՄԱՄԴԵՅԱՐՈՎԸ ՊՆԴՈՒՄ Է, ԻԲՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՅՈԹ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է վերադարձնել Ադրբեջանի յոթ «գրավյալ» շրջանները, Վարշավայում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է «Տրենդ» գործակալությունը: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքները` Մամեդյարովը նշել է, որ ներկայումս ճշտվում են տարածքները վերադարձնելու ժամկետները: Նրա խոսքերով` տվյալ հարցում Հայաստանի կողմից առաջադրվող պայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ինչպես նշել է Է.Մամեդյարովը, պաշտոնական Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել «ինքնավարության ամենաբարձր կարգավիճակը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---