ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԿԸԴԳՐԿՎԻ՞ ԱՐԴՅՈՔ ԼԵՆՄԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Առայժմ հայտնի չէ, կընդգրկվի՞ արդյոք հուլիսին Վաշինգթոնում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգում կազմակերպության Լեռնային Ղարաբաղի հարցերով զեկուցող Գորան Լենմարկերի հաշվետվությունը: Այս մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության նախագահի տեղակալ Էլդար Իբրահիմովը, հաղորդում է Բաքվի

«525» թերթը: Նրա խոսքերով` դրա պատճառը Գ.լենմարկերի հաշվետվության պատրաստ չլինելն է: «Մեզ ներկայացված բացատրություններում ասվում է, որ ճիշտ ժամկետին հաշվետվության պատրաստ չլինելը կապված է Գ.Լենմարկերի այլ երկրներ գործուղման հետ: Հաշվետվության ավարտումից հետո այն կքննարկվի ԵԱՀԿ ԽՎ բյուրոյում: Այնուհետեւ, առաջարկությունների եւ ցանկությունների համար, ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունները կծանոթանան դրա բովանդակության հետ: Սակայն այդ գործընթացի ձգձգումը մեզ անհանգստացնում է, այդ պատճառով Միլի Մեջլիսի ղեկավարությունը միջազգային կապերի բաժնին համապատասխան հանձնարարություններ է տվել»,- նշել է Է.Իբրահիմովը: Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նիստի օրակարգը հաստատվելու է մայիսի վերջին-հունիսի սկզբին` Կոպենհագենում (Դանիա) կազմակերպության Բյուրոյի նիստում: «Լիովին հնարավոր է, որ Լենմարկերի հաշվետվությունը չընդգրկվի նիստի օրակարգում: Սակայն ներքին կանոնադրության համաձայն` խորհրդարանականները իրավունք ունեն առաջարկություններ անել օրակարգում նրանց հետքրքրող հարցերի քննարկման վերաբերյալ: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումները կարող է ներառվեն օրակարգ: Ամենագլխավորը, որպեսզի Լենմարկերի հաշվետվությունն այդ ժամանակ պատրաստ լինի»,- ընդգծել է Է.Իբրահիմովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---