ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՆԵԱԲԱՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԹՈՂԵԼ ՆԱԽԻՉԵՎԱՆ

PanARMENIAN.Net - Միասնական Ադրբեջանի միավորումը բողոք է հայտնել արեւելագետ Անդրեյ Պոլյակովի գլխավորած ռուսական հնեաբանական արշավախմբի Նախիչեւան երկրորդ այցելության դեմ: Այդ կապակցությամբ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները մայիսի 17-ին հանդիպել են լրագրողների հետ եւ հանդես եկել ուղերձով: Ագիլ Սամեդբեյլին նշել է, որ «մի խումբ անձինք հնեաբանական արշավախմբի քողի տակ 2004 թվականին Նոյյան տապանի որոնման նպատակով, բարձրացել են Արարատ լեռան թուրքական կողմը եւ տեղադրել այնտեղ Ռուսաստանի դրոշը: Այդ պատճառով նրանք դուրս են արվել երկրից: Ա.Սամեդբեյլու խոսքերով, հնեաբանական արշավախմբի անդամները այնտեղ լուսանկարչական աշխատանքներ են տարել, իսկ հետո հրապարակել են նյութեր, որոնք ստորացնում եւ վիրավորում են Ադրբեջանի ժողովրդի ազգային արժանապատվությունը»: «Այդ խումբը այցելելով մայիսի 13-ին Ադրբեջան, նախատեսում էր պեղումներ սկսել Նախիչեւանում, հուշարձան կանգնեցնել նախահայր Նոյին եւ այլն»,-նշել է նա: «Նախիչեւանի իշխանությունների եւ գիտնականների, մի շարք պատգամավորների եւ ոչ կառավարական կազմարեպությունների, ազգային անվտանգության եւ արտգործնախարարության, ինչպես նաեւ մամուլի եւ հեռուստատեսության ջանքերով հնեաբանների խումբը չի կարողացել իրականացնել իր մտահղացումները»,-ընդգծել է Ա.Սամեդբեյլին:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---