Well-known Armenian American philanthropist and business Kirk Kirkorian is in Armenia, stated Press Secretary of the Armenian President Victor Soghomonian, thus confirming the hearsay that K. Kirkorian has arrived in Armenia. In his words, within the next

PanARMENIAN.Net - Սելջուկների հետ Միջին Ասիայից Անատոլիա հասած թուրքերի գենը մեծ տարածում չի գտել այդ տարածաշրջանում, գտնում է «Նացիոնալ Գեոգրաֆիկ» կազմակերպության աշխատակից Սփենսեր Վիլսը: Վիլսի այս հայտարարությունն անսպասելի չէր թուրք գիտնականների համար, քանզի նրանց մեծամասնությունը նույնպես այդ կարծիքին է, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ստամբուլի Բողազիջի համալսարանի Մոլեկուլյար կենսաբանության եւ գենետիկայի ֆակուլտետի դասախոս Ասլիխան Թոլունը տեղեկացրել է, որ դեռեւս 5-6 տարի առաջ օտարերկրյա մասնագետների հետ կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թուրքերը «բազմատարր» են: Թոլունի խոսքերով` «գենետիկական առումով, թուրքերը շատ նման են բալկանյան ժողովուրդներին, կովկասցիներին, հայերին եւ արաբներին, սակայն, միեւնույն ժամանակ ունեն նաեւ իրենց առանձնահատկությունները»: Այն մասին, որ թուրքերը Միջին Ասիայից Անատոլիա գաղթած քոչվոր ժողովուրդ են ասել է նաեւ Անկարայի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Հաքան Շաթըրօղլուն: «Մենք երբեք մի տեղում չենք մնացել եւ հեշտությամբ մերձեցել ենք տեղի ժողովուրդների հետ, պահպանելով մեր լեզուն եւ մշակույթը: Բնական է, որ թուրքական գենը մաքուր չէ»,- ավելացրել է Շաթըրօղլուն
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---