ԻՐԱՆԸ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՆՈՒՄ Է ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Բաղդադի դեմ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական գործողությունների իրականացման կապակցությամբ, Իրանն անցել է զորքերի տեղափոխմանն ու Թուրքիայի, Իրաքի եւ Ադրբեջանի հետ իր սահմանների ամրապնդմանը: «Թուրան» գործակալության հաղորդագրության համաձայն, ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, Արդեբիլի կայազորի թիվը, որը տեղակայված է Ադրբեջանի սահմանի վրա, 3,5 հազարից հասցվել է 16 հազարի: Մարտական պատրաստության են բերվել Թեբրիզի ռազմական օդանավակայանում տեղակայված ինքնաթիռները: Իրանական ՌՕՈՒ կործանիչները տեղափոխել են նաեւ Կասպից ծովի ափին գտնվող Ռեշտ քաղաքի օդանավակայան: Միաժամանակ Թուրքիայի սահմանում գտնվող ռազմական խմբավորման քանակը նույնպես ավելացվել է եւ հասցվել է 16 հազարի: Իրանից ստացված տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի /Նախիջեւան/ եւ Թուրքիայի հետ սահմանի վրա են փոխադրվել իրանական զինված ուժերի էլիտային ստորաբաջանումները: Միաժամանակ, Իրանի ադրբեջանաբնակ շրջաններ են մտցվել զրահատանկային ուժերի ստորաբաժանումներ: Իրանական հատուկ ծառայություններն ուժեղացրել են Ադրբեջանի տարածքով տեխնիկական հետախուզությունը: Համապատասխան հետախուզական սարքավորումներ են տեղադրվել Ադրբեջանի հետ սահմանակից Ջուլֆա եւ Աստարա քաղաքներում: Իրանական աղբյուրների տվյալներով Ադրբեջանի, Թուրքիայի, Իրաքի, եւ հետ Իրանի սահմանների երկարությամբ տեղակայված ռազմական ուժերի եւ միջոցների ընդհանուր քանակը կազմում է Իրանի ողջ ռազմական ներուժի 25 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---