ԲԱՔՎԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԸ24 փետրվարի 2003 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ից Բաքվի իշխանությունները նախատեսում են սկսել հայկական եւ ռուսական գերեզմանների ոչնչացումը Նարիմանյան գերեզմանատան այն հատվածում, որտեղ պետք է նոր ավտոճանապարհ անցնի: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր հայտարարել է Ադրբեջանի Իրավապաշտպան կենտրոնի տնօրեն Էլդար Զեյնալովը: Նրա խոսքերով, որպես գերեզմանների ոչնչացման ձեւական առիթ Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները նշում են «նրանց լքվածությունը ավելի քան 12 տարիների ընթացքում»: Մինչեւ ապրիլի 1-ը հուղարկավորվածների հարազատները կարող են դիմել գերեզմանների տեղափոխման խնդրանքով: Հաշվի առնելով հայերի Բաքու այցելելու անհնարինությունը, Էլդար Զեյնալովը կարծիք է հայտնել, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն, կարող են աջակցություն ցուցաբերել հայերի եւ ռուսների Հայաստանում եւ Ռուսաստանում վերահուղարկավորությունը կազմակերպելու գործում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |