Ռ.ՍԻՄՈՆՍ.ՆԱՏՕ-Ն ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԻՐԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Եթե Հայաստանի կառավարությունը «այլեւս չցանկանա, որ իր տարածքում լինեն ռուսական ռազմակայաններ, ապա ՆԱՏՕ-ն կաջակցի Երեւանին այդ հարցում»: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի եւ Ասիայի երկրներում, քաղաքականության եւ անվտնագության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ռոբերտ Սիմոնսը: Բրյուսելում հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում Սիմոնսը «չափազանց դրական է գնահատել վերջին ռուս-վրացական բանակցությունները, որոնց արդյունքում Մոսկվան պատրաստակամություն է հայտնել հավատարիմ մնալ 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին եւ դուրս բերել իր ռազմակայանները Վրաստանից»: Բրյուսելը ողջունում է ռուսական ռազմակայանների դուրս բերումը Վրաստանի տարածքից: «Մինչդեռ, Ռուսաստանը դեռեւս պահպանում է իր ռազմակայանը Հայաստանում, ավելին` Հայաստան է տեղափոխում ծանր տեխնիկայի մի մասը վրացական ռազմակայաններից»,-Սիմոնսը ասում է, թե «դա չի հակասում Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրին (ԵՍՍՊ), սակայն մյուս կողմից ռազմական զենքի տեղափոխումը Վրաստանից Հայաստան ցանկալի չէ, քանի որ, եթե Հայաստանը այլեւս չցանկանա, որ իր տարածքում լինեն ռուսական ռազմակայաններ, որոշակի դժվարություններ կառաջանան»: Միեւնույն ժամանակ, Սիմոնսը կարծում է, որ Ռուսական ռազմակայանների առկայությունը Հայաստանում չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա խորացմանը: «ՆԱՏՕ-ի համար դա խնդիր չէ, առավել եւս, որ Հայաստանն ինքը համաձայն է ռուսական ռազմական ներկայությանը իր տարածքում: ՆԱՏՕ-ն չի կառուցում իր հարաբերությունները գործընկեր երկրների հետ մրցակցության հիմքի վրա եւ չի համարում Ռուսաստանին իր մրցակիցը Հարավային Կովկասում»,-ավելացրել է նա: «ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը» իր ելույթում, Սիմոնսը նշել է, որ «ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու առումով Վրաստանը շատ առաջ է անցել Հայաստանից եւ Ադրբեջանից»: Նրա խոսքերով, Վրաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը ցանկություն է հայտնել անդամակցելու ՆԱՏՕ-ին: Մյուս կողմից, ըստ Սիմոնսի, իրատեսական չէ ակնկալել, որ Վրաստանը մոտակա տարիներին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` Սիմոնսը նշել է, որ, ՆԱՏՕ-ն չի տեսնում իրեն միջնորդի դերում «եւ լիովին հավանություն է տալիս ԵԱՀԿ-ին, չցանկանալով կրկնօրինակել ԵԱՀԿ Մինսկի խումբը»: Ըստ նրա, եթե կողմերը առաջարկեն ՆԱՏՕ-ին առավել մեծ դեր ստանձնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, ապա «մենք դա կքննարկենք»: Դաշինքի դիրքորոշումը, Սիմոնսի խոսքերով, կողմնակալ չէ եւ նպաստում է հարցի խաղաղ կարգավորմանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---