ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՈՍՆԻ ՄՈՒԲԱՐԱՔԻՆ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքւոմ Ռ.Կարապետյանը Հոսնի Մուբարաքին է հաղորդել Ռոբերտ Քոչարյանի ողջույնն ու բարեմաղթանքները եւ հավաստիացրել, որ բոլոր ջանքերը կգործադրի հայ-եգիպտական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համար: Իր հերթին Եգիպտոսի նախագահը խնդրել է իր ողջույնը փոխանցել հայ գործընկերոջը եւ հաջողություն մաղթել Ռ.Կարապետյանին իր առաքելության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---