ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿԱՄՈՒՐՋ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ 1 հուլիսի 2005 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ն. Բերրիին խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 1993թ. հիմք դրված հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումից, մասնավորապես, խորհրդարանների նախագահների տեղի ունեցած փոխադարձ այցելություններից, ստեղծված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերից: Կողմերը քննարկել են գործնական կապերն առավել ամրապնդելու եւ առաջիկայում փոխայցելություններն ակտիվացնելու հետ կապված հարցեր: Այդ առումով Նաբիհ Բերրին կարեւորել է Լիբանանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորների դերը` ավելացնելով, որ Լիբանանի ազդեցիկ հայ համայնքը կապող կամուրջ է երկու երկրների միջեւ: Նշենք, որ 2005թվականին Լիբանանում խորհրդարանական վերջին ընտրություններում պատգամավորական մանդատ են ստացել հայ համայնքի վեց պատվիրակներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |