350 ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ԵՄ-ԻՆ ԸՆԴԳՐԿԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Շուրջ 350 եվրոպական կազմակերպություններ 21 երկրներից կոչ են արել Եվրամիությանը ընդգրկել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում: Այդ քայլի նախաձեռնողն է Եվրոպայի հայկական դաշնությունը: Ըստ Եվրոպայի հայկական դաշնության հաղորդագրության հուլիսի 5-ին Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության ֆրանսիական պատվիրակությունը կոչ է արել Եվրոպական խորհրդին փոփոխություններ մտցնել բանակցությունների մանդատի մեջ առ այն, որ «ԵՄ-ն ուշադրություն դարձնի այնպիսի էական հարցերի վրա, ինչպիսիք են կրոնի ազատությունը, քրեական օրենսդրությունը, Կիպրոսի հարցը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը»: «Մենք կոչ ենք անում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը սկսելիս կիրառել Եվրախորհրդարանի սահմանած չափանիշները, փոխանակ հարկատուների փողերը ծախսելու Եվրոպայում Թուրքիայի իմիջը բարելավելու համար»,-հայտարարել է Եվրոպայի հայկական դաշնության նախագահ Հիլդա Չոբոյանը: «Ցավալի է, որ Հանձնաժողովը այնդքան բացահայտորեն անտեսեց 450 մլն եվրոպացի քաղաքացիների եւ 730 ընտրյալ ներկայացուցիչների ցանկությունը: Դա վտանգավոր է ժողովրդավարության համար»,-ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---