2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ 1007 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

PanARMENIAN.Net - 2005 թվականի առաջին կիսամյակում Լեռնային Ղարաբաղ են այցելել 1007 արտասահմանյան քաղաքացիներ ավելի քան 30 երկրներից: Այդ ցուցանիշը 71 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանշը: Արտասահմանյան քաղաքացիների մեծ մասը ԼՂՀ են ժամանել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրիայից եւ Իտալիայից, ընդ որում Միացյալ Նահանգներին բաժին է ընկել այցելուների 30 տոկոսը: ԼՂՀ ժամանողների գրեթե 70 տոկոսը եղել են զբոսաշրջիկներ, մնացած այցերը կրել են գործնական բնույթ, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---