ԵԱՀԿ ՄԽ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԱԽՎԱԾ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - «Ապագա խաղաղ պայմանագրի նախագիծը դժվար թե պատրաստ լինի մինչեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների օգոստոսին կայանալիք հանդիպումը»,-երեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մենք այժմ աշխատում ենք կարգավորման սկզբունքների ձեւակերպման վրա: Դրանց համաձայնեցումից հետո պայմանագրի կազմման գործընթացը, ըստ երեւույթին, կտեւի մի քանի ամիս: Եվ անիրական կլիներ խոսել մինչ Կազանի հանդիպումը այն նախապատրաստելու հնարավորության մասին»,-հայտարարել է ռուս դիվանագետը: Նրա ամերիկացի գործընկեր Սթիվեն Մանը, խոսելով փաստաթղթի պատրաստման ժամկետների մասին, տրամադրված էր ավելի փիլիսոփայորեն.«Խաղաղ պայմանագիրը կարող է նախապատրաստվել ինչպես մոտակա ամիսներին, այնպես էլ մոտակա հարյուրամյակում»: Ըստ Մանի, նախապատրաստման ժամկետները կախված են երկրների քաղաքական ղեկավարության կամքից եւ ժողովրդների ցանկությունից: Ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն ընդ որում հատուկ նշել է, որ Մինսկի խումբը ընդամենը միջնորդ է հանդիսանում , իսկ խաղաղության հաստատումը կախված է նախագահներից: Ֆրանսիացի դիվանագետի կարծիքով, եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում, որոնք կայանալու են նոյեմբերի 6-ին, լինեն թափանցիկ եւ ժողովրդավարական, կարող են դրական ազդեցություն ունենալ խաղաղ գործընթացի վրա: Միջնորդները նաեւ հաղորդել են, որ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հաղորդակցությունների բացման հարցը Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիչեւանի միջեւ Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքով: Նրանց կարծիքով, այն փուլում, երբ այդ հարցը ակտուալ կլինի, նպատակահարմար կլինի, որ բանակցություններին միանան Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքները, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---