ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

PanARMENIAN.Net - «Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներից եւ փոխանցի դրանք Ադրբեջանին»: Այդ մասին Սան Ֆրանցիսկոյում Հյուսիսային Կառոլինայի Համաշխարհային քաղաքականության գծով խորհրդի կազմակերպած միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է թուրքական կառավարության ղեկավար Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` վարչապետը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երրորդ երկրների կողմից չի լուծում երկկողմ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Դիմելով Հայաստանի ղեկավարությանը` վարչապետը կոչ է արել Հայաստանին «չօգտագործել երկու հարեւան ժողովրդների ընդհանուր պատմական անցյալը թշնամանք բորբոքելու համար»: «Գոյություն ունեն առավել կարեւոր խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն առաջին հերթին»,-հայտարարել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---