ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ. ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նամիկ Թանը լրագրողներին հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է հարեւան Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ ստեղծել, հաղորդում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Զամանը»: Նշելով, որ Թուրքիան հավատարիմ է իր բոլոր հարեւանների հետ հաշտություն, հանգստություն եւ կայունություն հաստատելու քաղաքականությանը, Թանն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները թուրքական կողմը ցանկանում է ստեղծել հենց այդ շրջանակում: «Հայտնի է, որ երկար ժամանակ է, ինչ միջազգային եւ այլ ոլորտներում Թուրքիայի ԱԳՆ գլխավորությամբ Հայաստանի հետ տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում քննարկվում են երկու երկրներին հետաքրքրող երկկողմանի եւ տարածաշրջանային հարցեր»,- հայտարարել է Թանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---