ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. ԹՈՒՐՔ ԵՎ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ՉԿԱ

PanARMENIAN.Net - «Հայ եւ թուրք դիվանագետները բանակցություններ են վարում երկկողմ խնդիրների լուծման նպատակով, եւ դրանում ոչ մի նոր բան չկա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայում այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը: «Մեր միակ նպատակը Կովկասում կայունության ապահովումն է», - նշել է նա` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է արդեն երկար ժամանակ: «Երբեմն նման հանդիպումներն անցկացվում են նախարարների մակարդակով: Անկարան ձգտում է մշակել դիրքորոշում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - նշել է Ա.Գյուլը: Նշենք, որ ըստ «Հյուրիեթ» թերթի` եվրոպական մայրաքաղաքներից մեկում գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել թուրք եւ հայ դիվանագետների հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որոնց իրագործումը թույլ կտա լուծել «բոլոր կուտակված խնդիրները», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---