ԳԵՐՄԱՆԻԱՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԿՍԿՍԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Գերմանիայում հրատարակվել է առաջին բրոշյուրը ցեղասպանության մասին, որը կդառնա առաջին ուսումնական ձեռնարկը դպրոցականների համար: Նախօրեին Գերմանիայի կրթության նախարար Հոլգեր Ռուպպրեխտը ներկայացրել է բրոշյուրը, որի վերնագիրն է` «Ցեղասպանությունները եւ բռնության կիրառմամբ պետական հանցագործություները 20 դարի սկզբում, որպես դպրոցական պարապմունքի թեմա»: Ուսումնական ձեռնարկի ստեղծման գաղափարը առաջացել է ընթացիկ տարվա փետրվարին, երբ Գերմանիայում ակտիվ բանավեճ էր ծավալվել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի «Հայոց ցեղասպանության» մասին: Բրոշյուրի մշակմանը մասնակցել են գերմանացի գիտնականներ, ինչպես նաեւ Բոխումի հայտնի համալսարանը: Ուսումնական ձեռնարկը կազմված է երկու մասից: Առաջինում սահմանված են ցեղասպանության հիմնական հատկանիշները եւ պատճառները, երկրորդում` ներկայացված է ցեղասպանությունների պատմությունը, մասնավորապես թութսիների ոչնչացումը Ռուանդայում եւ հայերինը Օսմանյան Թուրքիայում: 20 դարի ցեղասպանությունները ուսումնասիրող առաջին դպրոցականները կլինեն Բրանդենբուրգի դպրոցների աշակերտները, հաղորդում է DDP/Պոտսդամը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---