ԹՈՒՐՔԻԱՆ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ» Է ՍԿՍԵԼ ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ

PanARMENIAN.Net - Լայնածավալ աշխատանք է տարվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ «իրերի իրական դրության» հարցով միջազգային հանրությանը հասցնելու նպատակով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հաղորդել է, որ քարոզչական աշխատանք տանելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ «իրերի իրական դրությունը» միջազգային հանրությանը հասցնելու նպատակով արդեն նախապատրաստվել է մեծ քանակությամբ գրականություն, «որտեղ պատկերավոր կերպով, փաստերի լեզվով պարզաբանվում է Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների մասին հայտարարությունների անհիմն լինելը»: Այդ գրականությունը ուղարկվել է Թուրքիայի բոլոր արտերկրյա ներկայացուցչություններ, ինչպես նաեւ արտերկրյա պետությունների օրենսդրական մարմիններ, համալսարաններ եւ աշխարհի առաջատար ԶԼՄ-ներ: Ըստ թուրքական ԱԳՆ-ի, հատուկ ուշադրություն է դարձվել այն երկրներին, որտեղ հայերը ակտիվ գործունեություն են ծավալում: Այդ պետություններում Թուրքիայի ներկայացուցիչները անց են կացնում սեմինարներ եւ խորհրդաժողովներ, որտեղ պարզաբանվում է Անկարայի հիմնավորված դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-նշել է Ա.Գյուլը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---