ՀՀ եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը չի համապատասխանում երկու երկրների տնտեսական ներուժին 4 հոկտեմբերի 2005 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:` հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` երկրորդ անգամ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կշարունակի նպաստել հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն վարչապետին համառոտակի տեղեկացրել է Ուկրաինայի քաղաքական եւ տնտեսական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ընդգծելով, որ ներկայումս իրավիճակը երկրում կայուն է, ձեւավորվել է նոր կառավարություն` փորձառու վարչապետի գլխավորությամբ, կարգավորվում են հարաբերությունները նաեւ միջազգային ասպարեզում: Կարեւորելով Եվրաինտեգրման ուղին ընտրած երկու երկրների միջեւ քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա սերտացումը, զրուցակիցներն առավել հանգամանորեն անդրադարձել են հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների հարցերին: Նշելով, որ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալը չի համապատասխանում երկու երկրներում գոյություն ունեցող տնտեսական ներուժին, զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Առեւտրատնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի մինչ այժմ տեղի ունեցած նիստերը, հատկապես 2004թ. մայիսին Կիեւում կայացած երրորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նա- կողմերի միջեւ ստորագրված մի շարք փաստաթղթերը խթան կհանդիսանան երկկողմ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը եւ Ալեքսանդր Բոժկոն պայմանավորվել են` միջկառավարական հանձնաժողովի ուկրաինական կողմի նոր համանախագահի նշանակումից հետո, հնարավորինս արագացնել հանձնաժողովի հերթական` չորրորդ նիստի անցկացումը, կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |