Սպանված ադրբեջանական զինվորի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ի տեղեկությունը, համաձայն որի «հոկտեմբերի 3-ին, ԼՂՀ զինված ուժերի հետ բախման արդյունքում սպանվել է ադրբեջանական զինծառայող»: Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Ասատրյանը, տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ հանդիսանում է զուտ պրոպագանդիստական քայլ, որի նպատակն է հանդիսանում թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը: «Հակաղարաբաղյան քարոզչությունը հատկապես ուժեղացել է Ադրբեջանում պարլամենտական ընտրությունների նախօրեին: Ղարաբաղյան կողմը հավատարիմ է մնում իր կողմից ստանձնած պարտականություններին, կապված հրադադարի ապահովման հետ, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին»,- նշել է Ս. Ասրատյանը` հայտնում է Regnum տեղեկատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---