Լատվիայի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում համընկնում է ԵՄ դիրքորոշման հետ

PanARMENIAN.Net - Լատվիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում համընկնում է Եվրամիության դիրքորոշման հետ: Այդ մասին հայտարարել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե Ֆրեյբերգան Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների ավարտին հրավիրված ասուլիսում: Նա նշել է, որ ինքնիշխան պետության տարածքային ամբողջականության խախտումը` «մտահոգություն առաջացնող գործոն է»: Միեւնույն ժամանակ, Վայրա Վիկե-Ֆրեյբերգան արտահայտվել է հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: «Հակամարտությունը կարող է կարգավորվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է ստանալ ինքնավարություն, որը կարգավիճակով նման է Եվրոպայում գոյություն ունեցող ինքնավարություններին», - նույն ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---