Լատվիայի նախագահ.Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի 7 հոկտեմբերի 2005 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Լատվիայի պատվիրակությունը Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի գլխավորությամբ այցելել է Երեւանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Լատվիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել մերձակա Հիշատակի ծառուղում: Վայրա Վիկե-Ֆրեյբերգան նաեւ այցելել է ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, որտեղ գրառում է արել թանգարանի հուշամատյանում.«Հայոց ցեղասպանության զոհերի պատվին մենք հավերժ կհիշենք զահվածների մասին եւ մեր տուրքն ենք մատուցում անմեղ զոհերին: Մենք պետք է զգուշացնենք մեր ապագա սերնդին, եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի աշխարհի ոչ մի երկրում ցեղասպանություն չլինի: Մենք պետք է զգույշ լինենք, եւ թույլ չտանք նման հանցագործության կրկնություն»: Նշենք, որ Լատվիայի նախագահը Հայաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |