Վիլնյուսը եւ Թբիլիսին կոչ են անում շարունակել համագործակցությունը 3+3 ձեւաչափով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Լիտվայի եւ Վրաստանի արտոգրծնախարարներ Անտանաս Վալենիսը եւ Սալոմե Զուրաբիշվիլին ընդհանուր նամակ են ստորագրել, որում հրավիրել են Լատվիայի, Էստոնիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի իրենց գործընկերներին շարունակել Լիտվայի առաջարկած նախաձեռնությունը Մերձբալթիկայի եւ Անդրկովկասի երկրների համար: Ըստ նախարարների, Մերձբալթիկայի երկրների կուտակած բարեփոխումների եւ տարածաշրջանային համագործակցության փորձը հիանալի օրինակ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին անդամագրվելու ճանապարհին: Բացի այդ, նախարարները կարծում են, որ այդ փորձը անհրաժեշտ է օգտագործել, հատկապես Անդրկովկասի երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Վալենիսը եւ Զուրաբիշվիլին առաջարկել են 2005 թվականի դեկտեմբերին կազմակերպել վեց երկրների արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում, երբ այնտեղ կգտնվեն ՆԱՏՕ-ի եւ Դաշինքի նախարարները: Այդ միջոցառման նախապատրաստման հարցերն է քննարկել Վալենիսը Էստոնիայի արտոգործնախարար Ուրմաս Պաետի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հեռախոսազրույցներում: Նախատեսվում է, որ արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում կարեւոր իրադարձություն կհանդիսանա Մերձբալթիակայի եւ Անդրկովկասի երկրների նախագահների հանդիպումից առաջ, որը պետք է տեղի ունենա 2005 թվականին Վիլնյուսում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---