ԵԱՀԿ ներկայացուցիչները չեն հետեւելու ՀՀ-ում Սահմանադության հանրաքվեի ընթացքին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ դիտորդները չեն հետեւելու նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրական հանրաքվեի ընթացքին: Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները նման հրավեր ԵԱՀԿ չեն ուղարկել: «Սովորաբար մենք ստանում են հրավեր, նոր ենք գնում դիտորդական առաքելություն իրականացնելու, բայց այս դեպքում մենք այդ հրավերը Հայաստանի իշխանություններից չենք ստացել», - հայտարարել է ԵԱՀԿ-ը ԺՄԻԳ` Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարզ Դոտիրը` հավելելով, թե հրավերը իրենց կարող էին ուղարկել նախագահի աշխատակազմից, արտգործնախարարությունից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը, դա իրենց նախարարության պարտականությունը չէ: Ազգային ժողովի լրատվական վարչությունից էլ ասացին, թե իրենք հրավիրող կողմ չեն: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդեցին, թե իրենք նման լիազորություններ չունեն: Հանրաքվեի ընթացքին հետեւելու համար Հայաստան ժամանելիք միջազգային դիտորդների թիվը, թերեւս, կսահմանափակվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10 դիտորդներով: ԵԽԽՎ առաքելությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի փոխխոսնակy, հրավերն ուղարկել է ՀՀ Ազգային ժողովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---