Հաշտեցումը անհնար է առանց Հայոց ցեղասպանության ճանաչման

PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը պարզաբանումներ է կատարել Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից 2005 թ. հոկտեմբերի 25-ին ընդունված հայտարարության կապակցությամբ: Կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Հետեւելով Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից 2005 թ. հոկտեմբերի 25-ին ընդունված հայտարարությանը, որով Ներկայացուցիչների պալատն իր ձայնն է միացնում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի` Թուրքիային ուղղված կոչին` վերջ դնել Հայաստանի շրջափակմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն անհրաժեշտ է համարում մի շարք պարզաբանումներ կատարել: Մենք ողջունում ենք Ուրուգվայի խորհրդարանի ազնվությունը եւ հանձնառությունը հայ ժողովրդի ճակատագրի եւ արդարության փնտրտուքի հանդեպ, որ այս հայտարարությամբ վերահաստատում է հայ ժողովրդի դեմ 1915-1923 թթ. թուրքական պետության գործադրած եւ մեկուկես միլիոն զոհերի պատճառ դարձած Ցեղասպանության ճանաչումը: ԵՄ-ն Թուրքիայից ոչ միայն պահանջում է վերացնել շրջափակումը, այլեւ 1987-ից ի վեր այդ կազմակերպությունն ընդունել է իրարահաջորդ որոշումներ, որոնք Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պայմանավորում են Ցեղասպանության ճանաչմամբ: Հայաստանը 1993-ից հետո ենթարկվել է Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակմանն ու դրա տնտեսական ծանր հետեւանքներին: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցը սահմանափակել միայն շրջափակումով նշանակում է մակերեսային կամ ոչ ամբողջական պատկերացում ունենալ հարցի մասին եւ կամա թե ակամա զորացնել թուրքական ժխտումի քաղաքականությունն ու դրան ներհակ արդարության բացակայությունը», հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---