Ստոքհոլմում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանս 4 նոյեմբերի 2005 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Ստոքհոլմում հրավիրվելու է միջազգային կոնֆերանս` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին: Այն նախաձեռնել են շվեդական «Կենդանի պատմություն» պետական հաստատությունը, Ստոքհոլմի Սոդերնթյորն համալսարանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը եւ Ասորա-սիրիական կենտրոնական կազմակերպությունները: Կոնֆերանսի նպատակն է շվեդ քաղաքական, հասարակական, գիտական եւ մտավորական շրջանակներում արծարծել եւ լուսաբանել 1915 թ. Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հատկապես հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը: «Նկատի ունենալով, որ այսօր էլ դեռ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքները ոտնահարվում են եւ մտավորականները ենթարկվում են հալածանքների, իսկ Թուրքիան արդեն Եվրամիության անդամակցության համար բանակցությունների իրավունք է ստացել, ոչ միայն շվեդական քաղաքական, հասարակական շրջանակները եւ մտավորականությունը, այլ նաեւ հասարակության լայն խավերը խիստ հետաքրքրված են այս հարցով, ուստի հարկ է տարածել ու լուսաբանել ճշմարտությունը», -ասել է կոնֆերանսի կազմակերպչական հանձնախմբի անդամ, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի նախագահ Կարո Հակոբյանը: Թուրքական տեսակետը ներկայացնելու է թուրք պատմաբան Քեմալ Չիչեքը: Հրավիրված են նաեւ Շվեդիայի Ռիկսդագի անդամները, կուսակցությունները, ինչպես նաեւ քաղաքական հասարակական գործիչներ եւ նախարարներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |