Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում տեղադրվել է խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 4 նոյեմբերի 2005 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Գդանսկի մարզի Էլբլոնգ քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հայ-լեհական բարեկամությանը: Այդ մասին այսօր լրագրողներին ասաց «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Լեհաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամ Աղասի Արշակյանը: Հայկական խաչքարի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Էլբլոնգի Կաթողիկե եկեղեցու բակում: Արարողությանը ներկա են եղել մեծաթիվ հայեր Լեհաստանի մարզերից ու քաղաքներից` Վարշավայից, Գդանսկից, Բրոսլավից, Կրակովից, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Կալինիգրադի մարզից: Ներկա են եղել Էլբլոնգի փոխքաղաքապետը, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ հյուպատոսը: Խաչքարի բացման արարողության ժամանակ ընթերցվել է ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ուղերձը, իսկ մինչ այդ եկեղեցում մատուցվել է պատարագ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ա.Արշակյանը նշեց նաեւ, որ քաղաքապետի հետ հանդիպմանն առաջարկություն է եղել Գորիսը եւ Աբովյանը դարձնել Էլբլոնգի քույր քաղաքներ: Էլբլոնգը, ունենալով 150 հազար բնակչություն, ունի նաեւ փոքրաթիվ հայկական համայնք, որը հիմնականում ձեւավորված է Սյունիքի տարածաշրջանից տեղափոխված հայերով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |