«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի ժամանակ Ղարաբաղի զարգացման համար հավաքվել է 7,7 մլն դոլար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հեռուստամարաթոն-2005»-ը, որի կազմակերպիչն էր «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ակցիայի շրջանակներում նախատեսվում էր հանգանակել 7-7,5 մլն դոլար, որոնք «Արցախի վերածնունդ» ծրագրով կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը: Մարաթոնի արդյունքները արդարացրին ակնկալիքները` նվիրատվությունների գումարը կազմեց 7,77 մլն դոլար: Միջոցները կօգտագործվեն ջրամատակարարման, գյուղատնտեսության, ինչպես նաեւ առողջապահական ոլորտի խնդիրների լուծման համար: Մարաթոնի առանձնահատկությունն այն էր, որ նվիրատվությունների հիմնական ծավալը ապահովվեց մասնավոր նվիրատվությունների հաշվին: Ամենախոշոր ներդրումը (1 մլն դոլար) արեց ԱՄՆ-ում բնակվող բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը: Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը նվիրաբերեց 250 հազար դոլար: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը նույնպես մասնակցեցին մարաթոնին, ապահովելով 1,2 մլն դոլար: Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից եւ Իսպանիայից եվրոպական ֆոնոթոնի (հեռախոսամարաթոնի) ընթացքում հավաքվեց եւս 1,2 մլն դոլար: Լիբանանի հայկական համայնքը հավաքեց 100 հազար դոլար, Արգենտինայինը` 51 հազար դոլար, Մեծ Բրիտանիայինը` 31 հազար դոլար: Չնայած մարաթոնի ավարտին նվիրատվությունները շարունակվում են, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---