Կրեմլը շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններ զարգացնելու հարցում, գտնում է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը գտնում է, որ Կրեմլը շահագրգռվածություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: «Անցած տարվա սեպտեմբերի 2֊-ին` Ղարաբաղի անկախության օրը ԼՂՀ֊ի ղեկավարությանը շնորհավորեցին 40 ամերիկացի կոնգրեսականներ եւ ոչ մի ռուսաստանցի օրենսդիր: Ռուսաստանյան բիզնեսը նույնպես գրեթե ներկա չէ Ղարաբաղում, որը չճանաչված հանրապետություններից ամենազարգացածն է տնտեսական առումով», - փաստել է ռուսաստանցի քաղաքագետը:

«Չճանաչված հանրապետություններն ունեն իրենց քաղաքական, հասարակական ինստիտուտները, ուժային կառույցները, ներքին լեգիտիմությունը, ազգային-֊պատմական միֆը: Եվ նրանք շատ դեպքերում կարող են գոյատեւել առանց ռուսաստանյան օգնության», - եզրակացնում է Սերգեյ Մարկեդոնովը: Նրա կարծիքով, արդի իրողությունները Մոսկվայից պահանջում են նոր մոտեցումներ սառեցված հակամարտությունների նկատմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---