Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին խոստացել է իրենից կախված ամեն ինչ անել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ

Բյուլ-Բյուլ օղլին երեքշաբթի օրը քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Բաքու այցի նախապատրաստության հարցերը, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Խոսակցությունը ընթացել է երկկողմանի հարաբերությունների ակտուալ հարցերի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի Հանրապոտություն պաշտոնական այցի նախապատրաստության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին իրեն Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանի պաշտոնում լիազորագրող հավատարմագրերի պատճենն է հանձնել:Նա նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանի դեսպանը խոստացել է իրենից կախված ամեն ինչ անել «որպեսզի այդ խնդիրը կարգավորվի»: Բյուլ-Բյուլ օղլին հիշացրել է, որ շուտով տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Փարիզում: «Այդ հանդիպումից բոլորը արդյունքների են սպասում,- ասել է դեսպանը: Հանադիպման փաստը արդեն հուսադրում է»: «Կարծում եմ, որ շատ ջանք պետք է թափվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»: Դեսպանի խոսքերի համաձայն, «այս հարցում երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ նորմալ գործնական հարաբերություններ հաստատելու առումով մեծ դեր են խաղում մամուլն ու հեռուստատեսությունը »:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---