Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ աստիճանաբար ամրապնդվում է, համոզված են Բաքվում 8 փետրվարի 2006 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ աստիճանաբար ամրապնդվում է եւ դա կարող է դրական արդյունք տալ խաղաղ կարգավորման գործընթացում»,-փետրվարի 8-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սամեդ Սեիդովը Բաքվում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որի կազմակերպիչն էր Ադրբեջանի ժողովրդավարական բարեփոխումների կուսակցությունը: «Ղարաբաղյան խնդրի միջազգային ասպեկտները եւ Ղարաբաղը հակամարտության կարգավորումից հետո» խորագրով միջոցառմանը նա նշել է, որ միջազգային կառույցներին հակամարտության լուծման համար անհրաժեշտ է օգտագործել աշխարհում կիրառվող փորձը: Ըստ Ս.Սեիդովի, «Եվրոպայի Խորհրդի դիրքրոշումն ու գործունեությունը Ղարաբաղի գծով կարելի է համարել բավարար»: Ս.Սեիդովը նշել է, որ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը եւ մյուս միջազգային կառույցները պետք է օգտագործեն Եվրոպայի փորձը ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործում: «Եվ Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական է եւ համապատասխանում է աշխարհում գոյություն ուենցող կանոններին: Խնդրի լուծման համար Ադրբեջանը պետք է կիրառի միջազգային կանոնները նաեւ իր մոտ, քանի որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլումն է»,-ընդգծել է Ս.Սեիդովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |