Վրաստանում ավարտվել է «Ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Ջավախքում» նախագիծը

PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել «ազգամիջյան հարաբերությունների կառավարումը Սամցխե Ջավախքում» նախագծի ավարտի շնորհանդեսը: Նախագծի նախաձեռնողը ԵԱՀԿ Գերագույն հանձնակատարն էր ազգային փոքրամասնությունների գծով: Նախագիծը մեկնարկել էր 2005 թվականի փետրվարին: Նախագիծը իրականացնում էր Մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը: Շնորհանդեսին քննարկվել են նախագծի շրջանակներում արդեն ձեռք բերված արդյունքները եւ հեռանկարները Վրաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, Ջավախքի տարածաշրջանի վարչակազմի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագծի մեկնարկից մեկ տարի անց զգալի արդյունք է գրանցվել: Մասնավորապես, վրացի եւ հայազգի 216 պետական ծառայողներ նախագծի շրջանակներում մշակել են շուրջ 40 առաջարկ, որոնք վերաբերում են ազգամիջյան հարաբերություններին, տնտեսական զարգացմանը, կրթության եւ անվտանգության ոլորտներին: Հայազգի եւ վրացի պետական ծառայողները նախագծի շրջանակներում համատեղ մշակել են «Ազգամիջյան հարաբերությունների բարոյական կոդեքս», որը հրատարակվել է վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն: ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ջոն դե Ֆոնբլանկը նշել է, որ ազգամիջյան հարաբերությունների կառավարման գծով նախագիծը այն ծրագրի մասն է, որն իրականացնում է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով Գերագույն հանձնակատարն այդ տարածաշրջանում: «Այդ ծրագիրն ուղղված է էթնիկ բնույթի ռիսկը տարածաշրջանում նվազեցնելուն եւ նպաստում է հայ բնակչության ինտեգրմանը հասարակության մեջ, ընդ որում հարգելով էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը»,-հայտարարել է նա:

Ախալքալաքի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Երեմյանն ասել է, որ նախագիծը պետք է նպաստի հայ բնակչության ինտեգրմանը հասարակության մեջ: «Այս նախագիծը կօգնի էթնիկ հայերին, որոնք բնակվում են Վրաստանում, որպեսզի նրանք առավել լիարժեք մասնակցություն կարողանան ունենալ իրենց պետության կառուցման մեջ եւ զգան իրենց երկրի լիարժեք քաղաքացիներ: Դա առաջին հերթին վերաբերում է պետական լեզվի` վրացերենի իմացությանը»,-նշել է Երեմյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---