Ղարաբաղում կկայանա «Ակորդ» հանդեսի 17-րդ համարի շնորհանդեսը` նվիրված ղարաբաղյան հարցին

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Ստեփանակերտում կկայանա «Ակորդ» հանդեսի 17-րդ համարի շնորհանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Լիդերների, հասարակության եւ էլիտայի հնարավորությունների սահմանափակությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացում». այսպես է վերնագրված այս կամ այն հակամարտություններին նվիրված համարը: «Ակորդ»-ի այդ համարում հավաքված են նաեւ խաղաղության գործընթացի վերաբերյալ տեսակետներ եւ կոնֆլիկտի հետեւանքների վերաբերյալ վերլուծություններ: Նյութերում տեղ են գտել այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են ԶԼՄ-ներում քաղաքացիական հասարակության դերին, ինչպես նաեւ հասարակության ժողովրդավարացման հետագա խնդիրներին եւ այլն: Հարկ է նկատել, որ հանդեսի հեղինակների շարքում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչպես նաեւ մյուս հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, վերլուծաբաններ, լրագրողներ եւ այլն:



Համարի նպատակն է ոչ միայն հակամարտությունից դուրս գտնվող մարդկանց ինֆորմացիա տալ Ղարաբաղյան կարգավորման մասին, այլեւ անմիջականորեն հակամարտության շրջանը ներկայացնոներին: «Լճացման տասը տարիները բերել են այս հարցի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պակասեցմանը` խաղաղ գործընթացում առաջխաղացման բացակայությունից ծնված հիասթափության եւ երկրի այլ կետերում ավելի անհետաձգելի խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտության ֆոնի վրա: «Ակորդի» տվյալ համարի նպատակն է նորից ընթերցողի ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան գործընթացին եւ վերլուծել ստեղծված փակուղին, որում այն հայտնվել է»,- կարծում է կովկասյան «Հաշտության պաշարներ» ծրագրի համատնօրեն Ջոնաթան Քոենը:



Տեղեկության կարգով նշենք, որ «Ակորդ» հանդեսը լույս է տեսնում «Հաշտության պաշարներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, որը սատար է կանգնում բռնության կանխմանը, արդարության հաստանտմանը եւ զինված հակամարտությունների տրանսֆորմացիային ուղղված ջանքերին, հայտնում է Karabakh-online-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---