Ադրբեջանական բանակը ընդհանրապես պատերազմի պատրաստ չէ, հայտարարում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Իլհամ Ալիեւի հայտարարությունը ամենեւին չի նշանակում, որ շուտով Ադրբեջանը կվերսկսի ռազmական գործողությունները»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Սակայն դա նշանակում է, որ այն ֆորմատում, այն տոնայնությունում, այն առաջարկների շրջանակներում, որոնք պնդում է Հայաստանը, իսկ դա փաստորեն Լեռնային Ղարաբաղի, նաեւ Քելբաջարի ու Լաչինի հանձնումն է , խոսելն անհնար է»: Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարեց, որ Ադրբեջանից այդպիսի ծրագրի ընդունում պետք չէ սպասել: Սակայն դա նաեւ նշանակում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում մերվել ներկայիս դրության հետ, այսինքն` իր տարածքների անժամկետ օկուպացիայի հետ: Դա, ըստ իս, նշանակում է, որ կսկվի սպռազինման մրցավազք, կսրվի թշնամական պրոպագանդան: Իսկ ինչ վերաբերում է համանախագահների հանդիպմանը, այն միտքը, որձանաձան հնարքներով հնարավոր կլինի Ադրբեջանին անընդունելի տարբերակ ստիպել, չի ստացվի. թող նրանք գնահատեն այն հանրավորությունները, որոնց իրենք են տիրապետում: Իսկ ԱՄՆ-ը Եվրոպան եւ Ռուսաստանը ունեն հնարավորություններ: Եթե ցանկանան օգտագործել ինչ-որ լծակներ, հնարավոր կլինի դուրս գալ ստեղծված փակուղուց, իսկ եթե ոչ, պետք է մերվել սպառազինության մրցավածքի հեռանկարի հետ: Ի դեպ, եթե Ադրբեջանը այդ ուղղությամբ ծախսելու է սեփական գումարները, ապա հայերը կօգտվեն ամերիկացիների, ռուսների եւ եվրոպացիների ընձեռած ֆինանսական օգնությունից»:



Իր հերթին Զադուշտ Ալիզադեն գտնում է, որ հասնել այդպիսի «փոքր նվաճման», ինչպիսինն է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություննը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իհարկե, կարող են: «Բոլորը գիտեն, որ բանակցությունները արդեն 14 տարի փակուղու մեջ են: Ներկայիս կոռումպացված պարտվողական գեներալների հետ պատերազմ սկսել չի կարլի: Եւ, բացի այդ, ես գտնում եմ, որ հակամարտության կարգավորկման խաղաղ ներուժը ընդհանրապես չի օգտագործվել: Այն, որ դա չի արվում, նշանակում է, որ նրանք չեն ուզում հասնել խնդրի կարգավորմանը, չեն ցանկանում թե' հայերի, թե' ադրբեջանցիների համար պատվաբեր խաղաղություն հաստատել: Ալիեւի եւ Քոչարյանի հետաքրքրությունները համընկնում են մի բանում միայն. պետք է ձգձել հակամրտությունը եւ ժամանակ առ ժամանակ վախեցնել ժողովրդին»: Ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Իսմայլովը նաեւ կարծում է, որ «ռազմական հակամրտություն չի լինի միանշանակ: Երեւի թե, բանակցությունները իրոք հայտնվել են փակուղում, քանի որ կողմերը չունեն շփման ոչ մի կետ: Վախենում եմ, որ ընդհանրապես արդեն չի կարող խոսք գնալ բանակցությունների շարունակության մասին: Այսօր կողմերի մոտեցումները ոչնչով չեն տարբերվում 10-15 տարի առաջ եղածներից: Անձամբ ինձ դուր չի գալիս բանակցությունների ընթացքը: Իմ կարծիքով, այս ամբողջը ժամանկի ձգձման շարունակություն է միայն», հայտնում է «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---