ԱՄՆ-ն գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է մոտ ապագայում

PanARMENIAN.Net - «Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հնարավոր միավորման մասին հայտարարությունը միայն կավելացնի լարվածությունը տարածաշրջանում եւ ոչ մի օգուտ չի բերի»,-ասել է լրագրողներին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունը: Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը շահագրգիռ է բանակցային գործընթացը շարունակելու հարցում եւ հորդորում է նախագահներին եւ արտգործնախարարներին շարունակել խաղաղ երկխոսությունը: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վաշինգտոնյան հանդիպմանը` Ռ.Հարնիշը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունը, արված մարտի 2-ին Վիեննայում, կրկին ապացուցում է նրանց շահագրգռվածությունը խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում: ԱՄՆ-ն գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է մոտ ապագայում, նշել է Հարնիշը:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի եւ ԼՂՀ կենտրոնական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանը դե-յուրե կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե բանակցությունները Ադրբեջանի հետ փակուղի մտնեն: Նա հաղորդել է լրագորղներին, որ «բանակցությունները շարունակվում են, եւ դեռեւս հաջողության հասնելու շանս կա»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---