Հայաստանին հերթական անգամ ուզում են մեկուսացնել տարածաշրջանի տնտեսական նախագծերից

PanARMENIAN.Net - Երկաթգծի Աբխազիայի հատվածի շահագործումը շահավետ է ոչ միայ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է տնտեսագետ-փորձագետ Էդուարդ Աղաջանովը: Նրա խոսքերով, Աբխազիայով անցնող ճանապարհը ավելի կարճ է էժան եւ անվտանգ, քան այլընտրանքային երհաթգիծը, որ Ռուսաստանը պատրաստվում է կառուցել Իրանի եւ Ադրբեջանի տարածքներում: «Ռուսաստան-Իրան երկաթգիծը հանդիսանում է հյուսիս-հարավ ծրագրի մաս, բայց որքանով է այն ավելի շահավետ արդեն կառուցված աբխազականից, դժվար է ասել: Մի բան անկասկած է. Հայաստանին հերթական անգամ ուզում են մեկուսացնել տարածաշրջանի տնտեսական նախագծերից: Ավելացնեմ, որ աբխազյան ճյուղով ելքը դեպի Եվրոպա ավելի շահավետ է: Այս բոլոր նախագծերի հիմքում, լինի դա Կարս-Ախալքալակ-Բաքու կամ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, զուտ քաղաքկան հաշվարկ է»,-ընդգծեց նա:



Նշենք, որ երկաթգծի Աբխազիայի հատվածի շահագործման հարցը քննարկվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ Մոսկվայում: Հայկակական կողմի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, Ռուսաստանի մտադրությունը այլընտրանքային երկաթգիծ կառուցել դեպի Իրան Ադրբեջանի տարածքով, կնվազեցնի հետաքրքրությունը Աբխազիայի տարածքում երկաթգծի բացման նկատմամբ: Նա նշեց, որ Աբխազիայի երկաթգծի շահագործման համար ստեղծվել է չորս հետաքրքրված կողմերից կազմված կոնսորցիում, սակայան Ռուսաստանը դեռ չի ցանկացել մասնակցել դրան, այդպիսով խոչընդոտելով դրա գործնեությանը: Վահան Հովհաննիսյանը ասել է, որ մոտակա օերին Երեւանում կոնսորցիումի նիստ կկայան` բոլոր չորս կողմերի մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---