Ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ը չեն կարող լիովին անկողմնակալ լինել ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը պետք է ստանձնի մի կողմ, որը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտ վստահություն է առաջացնում: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիում» կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ահմեդ Բիլալովը: Նրա խոսքերով, ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ը չեն կարող լիովին անկողմնակալ լինել ղարաբաղյան հարցում: «Մենք չենք պնդում մեր միջնորդական առաքելությունը, սակայն եթե երկու կողմերն էլ համաձայնվեն Մոսկվայի մասնակցությանը, Ռուսաստանը ամեն բան կանի դրա խաղաղ, դրական կարգավորման համար»,- նշել է նա:



Բիլալովը նաեւ ասեց, որ եղել է ՌԴ պատվիրակության կազմում նախագահ Վ. Պուտինի` Ադրբեջան կատարած վերջին այցի ժամանակ: «Ես հերթական անգամ հայտարարում եմ, որ Ռուսաստանը ոչ մի կերպ հետաքրքրված չէ զինված հակամարտության մեջ իր սահմաններին մոտ: Չնայած դա երկդիմի հարց է հակամարտության երկու կողմերի համար էլ, համապատասխան քայլեր այդ ուղղությամբ արվում են»,- ընդգծել է Ահմեդ Բիլալովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---