Ղարաբաղում նշել են Շուշիի կոտորածների 86-րդ տարալիցը23 մարտի 2006 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-ին Շուշիի հումանիտար տեխնիկումում տեղի ունեցավ գիտական կոնֆերանս` «1920թ. մարտի Շուշիի ողբերգությունը, պատճառները եւ դասերը» թեմայով: Կոնֆերանսը հրավիրվել էր վերջերս ստեղծված «Կաճառ» գիտական կենտրոնը, որի ղեկավարը հանդիսանում է պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը: Նրա խոսքերով, հենց այն պատճառով, որ Շուշիի կոտարածները քաղաքկան գնահատական չստացան, ադրբեջանցիները շարուանկում են հանդես գալ հավակնորդական քաղաքականությամբ:«Իր հայաատելական քաղաքականությունը Թուրքիան միշտ արդարացրել է հայերի ապստամբության առասպելով: Այդպիսի պատճառ են բերում թուրքական պատմաբանները` Շուշիի ոճրագործության հանդեպ: Ասում են Նովրուզ-բայրամի օրը մի խումբ հայեր խանգարել են տոնը եւ դա առիթ է դարձել, որպեսզի մուսուլմանները կոտորեն քաղաքի ամբողջ հայկական բնակչությանը: Հնարավոր է այդպիսի դեպք եղել է, բայց չէ որ մինչ այդ Շուշիում կենտրոնացված էին թուրքական զորքերը, քրդական եւ թաթարական հրոսակախմբեր: Այսինքն, ոճրագործությունն արդեն պլանավորված էր, ինչպես նաեւ` հայերի հետ դեպքերը»,-ասել է Մ. Հարությունյանը: Ինչպես իր խոսքում նշել է Շուշիի վարչակազմի կրթության եւ մշակույթի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Հարությունյանը, Ադրբեջանն ամեն ինչ անում է` պատմությունն իր օգտին վերագրելու համար: Նոր հասկացություն է առաջացել` «դիվանագիտական պատմագրաֆֆիա»: Եւ այդ կոնտեքստում հարկ է վերաիմաստավորել այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում անցած դարի սկզբին: Շուշիի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանն իր զեկույցում նշել է Շուշիի ողբերգության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմերը: Այդ ժամանակ տարածաշրջանում հայերի համար աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ պայմանների առկայությանը զուգահեռ, հայկական ղեկավարությունը, հեղինակի կարծիքով, ձեռնարկել է ոչ բավարար քայլեր` վտանգներին դիմակայելու համար: Անվճռականությունը, ռազմական ունակության բացակայությունը, հայկական վերնախավի միավորվածությունը թույլ են տվել հակահայկական ուժերին հաղթանակ տանել: Տարածաշրջանում մեծ էր թուրքական գործոնը, ռուսական զորքերի ներկայությունը, սովետական իշխանության ստեղծումը, կոմունիստական շարժմանը անգլիական զորքերի դիմակայումը: «Թուրքական դիվանագետները հնտորեն օգտագործել են այն գործոնը, որ Բաքվի կոմունայի վերեւներում հայեր են: Դրա համար էլ անգլիացիների համար կոմունիստական շարժումը զուգորդվում էր հայերով»,- նշել է Ա.Հարությունյանը: Հեղինակի խոսքերով, Շուշիի ողբերգությունը մեծ ռեզոնանս է ունեցել, այդ մասին արձագանքել են հայկական եւ արտասահմանյան մտավորականության ներկայացուցիչները, իսկ այդ ամենը դարձավ` ձայն բարբառո անապատի»,- նշել է Ա.Հարությունյանը: Կոնֆերանսը 1920թ. մարտի ողբերգական դեպքերը դատապարտող հայտարարություն է ընդունել, հաղորդում է Karabakh-online-ը: Հիշեցնենք, որ 1920 թվականի մարտի 23-ին Շուշիում հայերի հանդեպ ոճրագործություն կատարվեց: Հայկական թաղամասը, որը զբաղեցնում էր քաղաքի մեծ մասը, լրիվությամբ այրեցին, կոտորեցին 45 հազար հայերից 35 հազարին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ |