Եթե Բաքուն պատերազմ սկսի, ապա դրա դեմ հանդես չեն գան ոչ ԵՄ-ն ոչ էլ ԱՄՆ-ն, կարծում է թուրք գեներալը25 մարտի 2006 - 13:20 AMT PanARMENIAN.Net - «Ես համոզված եմ, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կհաղթի: Սակայն, մինչ այդ պետք է կարգավորել քաղաքական հարցերը: Քանի որ Ադրբեջանի թշնամի են հանդիսանում ոչ միայն հայերը»,- հայտարարել է Թուրքիայի գլոբալ ռազմավության հետազոտությունների կենտրոնի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Նեջաթ Էսլանը: Թուրք գեներալի կարծիքով, Ադրբեջանը ինքը պետք է կարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Եթե Ադրբեջանը հարցի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի, դրան չի խանգարի ոչ Եվրամիությունը, ոչ ԱՄՆ-ը: Թուրքիան պետք է պատրաստ լինի ամեն տեսակ օգնություն ցույց տալ, քանի որ Ադրբեջանը մեծ տերությունների համար կարեւոր պետություն է հանդիսանում»,- ասել է նա:Նշենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մի շարք հարցերում արդեն միասին են գործում, Ն Էսլենը հայտարարել է, որ այդ համագործակցությունը ընթացք կստանա նաեւ ռազմական բնագավառում: «Անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ադրբեջանին ոչինչ չի բերի, եթե նրա տարածքների մի մասը գտնվում են օկուպացիայի մեջ: Առաջին հերթին, պետք է լուծել օկուպացված տարածքների ազատագրման հարցը: Չէ՞ որ ԱՄՆ-ը վերափոխում է ՆԱՏՕ-ն` դարձնելով այն պաշտպանական դաշինք»,- նկատել է թուրք գեներալը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |