Օսկանյան-Մամեդյարով հանդիպումը Վաշինգթոնում դեռ չի ծրագրվում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով որեւէ բանակցություններ ԱՄՆ-ում 2006 թվականի մարտի վերջում չեն ծրագրվում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան քաղաքական հարցերով խորհրդական Թաիր Կերիմովը, մեկնաբանելով ղարաբաղյան հարցով բանակցությունների կամ խորհրդակցությունների հնարավորությունը` ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի` Վաշինգթոն այցի շրջանակներում: «Որքանով ինձ հայտնի է, Հայաստանի արտգործնախարարը Վաշինգթոն է ժամանելու մարտի 28-ին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր քննարկելու համար, եւ որեւէ շփում ադրբաջանական կողմի հետ չի նախատեսվում»,- ասել է Թ.Կերիմովը, հաղորդում է «Թրենդը»: Նշենք, որ ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ ինֆորմացի էին տարածում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Հաղորդությունների համաձայն, հանդիպումը պետք է անցներ մարտի վերջում Վաշինգթոնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---