Երեւանում հերքում են լուրերն այն մասին, թե գազի գների բարձրացումը կփոխհատուցվի ռուսական զինամթերքի դիմաց ցածր գներով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Վ.Սողոմոնյանը, ասելով, թե Երեւանում զարմանքով են ընթերցել «Կոմերսանտ» թերթի այն հաղորդագրությունն, թե իբր որպես ռուսական գազի սակագների թանկացման փոխհատուցում Հայաստանը ցածր գներով զինամթերք է գնելու Ռուսաստանից: Չեմ կարող դատել, թե ինչո՞ւ են հրապարակման հեղինակները հանդես եկել նման երեւակայական պնդումներով եւ հետո էլ հեռուն գնացող եզրակացություններ արել: Այսպես թե այնպես, «Կոմերսանտի» այսօրվա հրապա֊րակման այդ հատվածը չի համապատասխա֊նում իրականությանը», - ասել է ՀՀ նախագահի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---