Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների պոտենցիալը դեռեւս սպառված չէ, գտնում է Հարվարդի փորձագետը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը լավատեսորեն է տրամադրված ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Այդ մասին հայտարարել է Հարվարդի համալսարանի Կասպիի հետազոտությունների ծրագրի տնօրեն Բրենդա Շաֆֆերը: Բրենդա Շաֆֆերը, որը մասնակցում էր «Էներգետիկ անվտանգություն. Թուրքիան եւ տարածաշրջանի երկրները» թեմայով Անկարայում անցկացված քննարկումներին, կարեւորել է այդ հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան արտահանման հիմնական նավթամուղի անվտանգության տեսակետից, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի Ադրբեջանի եւ ողջ տարածաշրջանի համար: Նշելով, որ նա չունի բավարար տեղեկություններ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Ֆրանսիայում կայացած հանդիպման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին խորհրդակցությունների մանրամասների մասին` Բրենդա Շաֆֆերը այնուամենայնիվ ընդգծել է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների պոտենցիալը դեռեւս սպառված չէ, հաղորդում է ԱզերԹաջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---